Հարգելի՛ համաքաղաքացի,
2012 թ-ի սեպտեմբերի 9-ին Վանաձոր քաղաքում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Այս նախընտրական ծրագիրը իմ ու Ձեր պայմանագիրն է: Ես պատրաստ եմ անվերապահորեն կատարել իմ բոլոր պարտականություններն ու խոստումները՝ կետ առ կետ: Ձեր աջակցությունը ստանալու դեպքում պարտավորվում եմ ապահովել քաղաքապետի եւ ավագանու գործունեության թափանցիկությունը եւ հրապարակայնությունը: Ինչպես ես եմ պահելու այս ծրագիրը իմ գործունեության հիմքում, այնպես էլ Դուք պահեք այն՝ հետագայում ինձնից հաշվետվություն պահանջելու համար: Համոզված եղեք, որ ընտրելով ինձ, Դուք քվեարկում եք նոր ու բարեկեցիկ Վանաձորի օգտին...
Հարգանքով՝
Կարեն Թումանյան
Հարցերի եւ արձագանքների համար կապվեք մեզ հետ.
Հեռ. (0322) 4 20 75
Էլ. Փոստ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.